
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքում անցկացվել է 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և մատուցվել Սուրբ Պատարագ, հայտնում է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը։
Նշվում է, որ հուլիսի 16–18-ը տեղի ունեցած ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ՝ Իրանից և աշխարհի տարբեր երկրներից։
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Չիֆթճյանն այս արարողության պատգամը համարել է Իրանում և ողջ աշխարհում խաղաղության ու անդորրի մաղթանքը:
«Սուրբ Թադեոսը Քրիստոսի առաքյալներից էր, ով քրիստոնեություն քարոզելու նպատակով եկավ այս վայր և հենց այստեղ էլ թաղված է: Սուրբ Թադեի վանքը քրիստոնեական աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկն է»,- ասված է հաղորդագրությունում։:




