ԿարևորՄիջազգային

Լեգենդար Յուդիթ Պոլգարը հրաժարվել է դառնալ Հունգարիայի նախագահ

Գրոսմայստեր Յուդիթ Պոլգարը չի ընդունել Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի առաջարկը՝ զբաղեցնել նախագահի պաշտոնը։ Նա հայտարարել է, որ պատրաստ չէ իր վրա վերցնել նման պատասխանատվություն։

«Ես իմ մեջ բավարար ուժ չեմ զգում՝ ստանձնելու պատմական պատասխանատվությունը՝ միավորելու պառակտված ազգը, ուստի չեմ կարող ընդունել այս առաջարկը»,- ֆեյսբուքում գրել է Պոլգարը։

Պոլգարը պատմության մեջ միակ կին շախմատիստն է, որը Շախմատի վարկանիշային ցուցակում հավաքել է 2700 միավոր, նա միակ շախմատիստուհին է, որը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է աշխարհի լավագույն տասնյակում։

Կարդացեք նաև

Back to top button