Էկոսֆերա

Ծառերի կորուստն անդառնալի է. ինչո՞ւ են քաղաքներն անտեսում կանաչ ենթակառուցվածքները. «Էկոսֆերա»

Աշխարհի ավելի քան 60 գիտնականների մասնակցությամբ միջազգային նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղաքների մեծ մասը թերագնահատում է ծառերի դերը՝ անտեսելով դրանք որպես ենթակառուցվածքներ, թեև ծառերը սառեցնում են փողոցները, հավաքում անձրևաջուրը և մաքրում օդը։ Հասուն ծառին տասնամյակներ են պետք լիարժեք սաղարթ ստեղծելու համար, և դրա կորուստն անդառնալի է մոտ ապագայում։

Այնուամենայնիվ, կառուցապատողները շարունակում են կտրել դրանք, և անօրինական հատման համար տուգանքները մնում են չափազանց ցածր։ Հեղինակները կոչ են անում օրենքով ամրագրել սաղարթի նվազագույն մակերեսի պահանջները, հարկային արտոնություններ մտցնել ծառերը պահպանող հողատերերի համար և վերանայել ենթակառուցվածքային նախագծերը՝ ապահովելով բուսականության պահպանությունը։

Շատ քաղաքներ նույնիսկ չունեն ծառերի ամբողջական գույքագրում, ինչն անհնար է դարձնում ծառերի կառավարումը: «Հարուստ» թաղամասերը սովորաբար ավելի կանաչ են, քան «աղքատները», և հենց վերջիններս են ավելի շատ տառապում շոգից:

Հեղինակներն առաջարկում են համապատասխանեցնել ծառերի քաղաքականությունը կառուցապատման քաղաքականությանը, ավելացնել տեսակները՝ մեկ հիվանդությունից ամբողջ անտառածածկույթի կորուստը կանխելու համար, և օգտագործել արբանյակային մոնիթորինգ:

Քաղաքային անտառները հազվադեպ են հիշատակվում կլիմայական համաձայնագրերում, հետևապես ֆինանսավորումը հաճախ ներառում է միայն տնկումը, այլ ոչ թե երկարաժամկետ պահպանումը:

Ծառերը զարդարանք չեն, այլ գործող համակարգ, որն ապահովում է քաղաքի բնակիչների առողջությունն ու հարմարավետությունը։

Կարդացեք նաև

Back to top button