ԿարևորՄիջազգային

Կեսօրին մոտ Կիեւը ենթարկվել է հարձակման, գիշերը Ուկրաինան էր հարվածել Ռուսաստանին

Կիեւում տեղական ժամանակով մոտ 11:30-ին հնչել է մի շարք հզոր պայթյուններ, գրում է BBC-ի ուկրաինական ծառայությունը։

Ուկրաինայի զինված ուժերի օդային ուժերը հայտնել են «մի քանի բարձր արագությամբ թիրախների»՝ այսինքն հրթիռների մասին, որոնք շարժվում էին դեպի Ուկրաինայի մայրաքաղաք։

Ավելի վաղ՝ ուկրաինացի զինվորականները նախազգուշացում էին հրապարակել բալիստիկ զենքի կիրառման սպառնալիքի մասին։

Օդային տագնապը հայտարարվել էր դրանից ընդամենը մի քանի րոպե առաջ, նշում է BBC-ին։

«Քաղաքում պայթյուններ են։ Մայրաքաղաքում աշխատում են հակաօդային պաշտպանության ուժերը»,- Telegram-ում գրել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Բժիշկների կանչ՝ Սվյատոշինսկի շրջան»,- հայտնել է նա հաջորդ գրառմամբ։

Ուկրաինան ուրբաթ գիշերը ավելի քան 500 անօդաչու թռչող սարքով հարձակվել էր Ռուսաստանի վրա, հարվածներ էին հասցվել Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի պահեստներին։ Ռուսաստանի իշխանությունները նաեւ հայտնել էին Կիրովում գտնվող մի ձեռնարկություն հրթիռակոծելու մասին։

Ուկրաինայի նախագահը թիրախը բնութագրել էր որպես «ավիացիոն եւ հրթիռային տեխնիկայի համար բաղադրիչներ մատակարարող ամենակարեւոր ռազմական ձեռնարկություններից մեկը»։

Կարդացեք նաև

Back to top button