ԿարևորՄիջազգային

Ուկրաինական ԱԹՍ-ները այս գիշեր եւս հարվածել են Wildberries-ի պահեստներին

Այս գիշեր ռուսական Սանկտ Պետերբուրգն ու Տվերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Հարձակման հետեւանքով առնվազն Wildberries-ի պահեստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում է BBC-ին։

«Осторожно, новости» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Լենինգրադի մարզում հարձակման է ենթարկվել «Ուտկինա Զավոդ» արդյունաբերական գոտին, որտեղ, ի թիվս այլ օբյեկտների, գտնվում է նաեւ Wildberries ընկերության պահեստը։ Պահեստների վրա հարձակման հետեւանքով տուժել է երեք մարդ։

Նրանց վիճակը, ըստ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի, միջին ծանրության է, նրանք հոսպիտալացվել են։

Կարդացեք նաև

Back to top button