ԿարևորՄիջազգային

Վրաստանն ու Աբխազիան այս գիշեր հոսանքազրկվել են

Այս գիշերը Վրաստանի ողջ տարածքում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի անջատում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Միեւնույն ժամանակ Թբիլիսիի որոշ սպառողներ «Թելասի» ընկերությունից ստացել են կարճ հաղորդագրություն, որում նշված էր, որ էլեկտրամատակարարումն անջատվել է «ցանցում վթարային անջատման պատճառով»։

Ռադիոկայանը գրել է, որ 2025 թվականի ապրիլի հոսանքազրկման (այդ ժամանակ երկրի գրեթե ամբողջ տարածքում նույնպես տեղի էր ունեցել էլեկտրաէներգիայի անջատում) պատճառը 500 կՎ լարման «Կովկաս» էլեկտրահաղորդման գծի վթարային անջատումն էր։

Այդ ժամանակ էլեկտրաէներգիա արտադրող օբյեկտների աշխատանքի դադարեցման պատճառով Վրաստանի գրեթե բոլոր շրջաններում սպառողների մոտ 90 տոկոսը մնացել էր առանց էլեկտրամատակարարման։

Հոսանքազրկվել է նաեւ Աբխազիան։ Չճանաչված Աբխազիայի Հանրապետության իշխանությունները, ըստ BBC- իհայտնել են, որ անջատման պատճառը «Ինգուրի ՀԷԿ-ում համակարգային վթարն է։

«Georgian Water and Power» ջրամատակարար ընկերությունը հայտնել է, որ «էլեկտրաէներգիայի համազգային անջատման պատճառով ընկերության պոմպակայանների աշխատանքը ինքնաբերաբար դադարեցվել է»։

Արդյունքում` Թբիլիսիի, Ռուսթավիի եւ Մցխեթիի որոշ բնակիչներ կարող են բախվել ջրամատակարարման սահմանափակումների կամ ջրատար ցանցում ճնշման նվազման հետ։

Արդեն լուսաբացին Վրաստանի պետական էլեկտրահամակարգը հայտնել է, որ վթարային անջատումից հետո էլեկտրամատակարարումը փուլ առ փուլ վերականգնվում է։

Կարդացեք նաև

Back to top button