Պետք է պատրաստվել հիբրիդային հարձակումների նոր ալիքի. Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանը։
Լևոն Սարդարյանն ու բանախոսը զրուցում են Հայաստանում և Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունների, հիբրիդային սպառնալիքների մասին։
Աբրահամյանի խոսքով, հիբրիդային հարձակման մեջ հոսքերն են նվազել, բայց տնտեսական ճնշումները ահագնացել են։




