Հայաստանի առաջնային խնդիրը պարենային անվտանգության ապահովումն է. Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է քաղաքագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Բարդուղ Գալստյանը։
Լևոն Սարդարյանն ու քաղաքագետը զրուցում են ներքաղաքական իրավիճակի, ՌԴ կիրառած ճնշումների, դրանց հետևանքների մասին։
Գալստյանի խոսքով, խորհրդարանական ընտրությունները տարբերվում էին նախորդներից Ռուսաստանի աննախադեպ ճնշումներով։




