
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին պաշտոնական հայտարարությամբ հավաստիացրել է, որ Թեհրանը կպատժի Ալի Խամենեիի ու ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական հարձակումների հետևանքով զոհված իրանցիների մահվան համար պատասխանատուներին։
«Մենք խոստանում ենք վրեժ լուծել ձեր և այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար՝ պատժելով հանցագործներին ու իրենց անարգած մարդասպաններին։ Այս հաշվեհարդարը մեր ժողովրդի կամքն ու պահանջն է, և այն անպայմանորեն պետք է իրականացվի»,-նշված է Խամենեիի գրավոր ուղերձում, որը հրապարակվել է իր հոր հուղարկավորության արարողության կապակցությամբ։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների հետևանքով սպանված Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները մեկնարկել էին հուլիսի 3-ին Թեհրանում։ Հուլիսի 4-ից 5-ը այաթոլլայի մարմինը դրվել էր մայրաքաղաքի ամենամեծ կրոնական և հասարակական համալիրում՝ Թեհրանի Մոսալլահում։ Հուլիսի 6-ին նրա մարմինը տեղափոխվել էր Իրանի հոգևոր կենտրոն՝ Ղոմ քաղաք, որտեղ հուլիսի 7-ին տեղի էին ունեցել հաջորդ սգո արարողությունները։ Նույն օրը երեկոյան Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել էր Իրաք, որտեղ Նաջաֆ և Քարբալա սուրբ քաղաքներում հրաժեշտի առանձին ծիսակարգեր էին անցկացվել տեղի շիա մուսուլմանների համար։ Բազմաստիճան արարողությունների վերջին հանգրվանը դարձել է հանգուցյալ գերագույն առաջնորդի հայրենի Մաշհադ քաղաքը, որտեղ էլ հուլիսի 9-ին տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը։
Ալի Խամենեի հետ նույն օրը զոհվել էին նրա դուստրը, փեսան, հարսը և թոռնուհին։




