
Մատենադարանի պատվիրակությունը՝ տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով հյուրընկալվել է Վենետիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունում։
Հանդիպման ընթացքում Արա Խզմալյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանին՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրական հարուստ ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրերին և մշակութային միջոցառումներին ցուցաբերած նշանակալի աջակցության համար։
Մատենադարանի տնօրինությունը ներկայացրել է նաև այս ուղղությամբ նախատեսվող առաջիկա ռազմավարական ծրագրերն ու նոր նախաձեռնությունները։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև հստակեցրել առաջիկայում իրականացվելիք համատեղ աշխատանքների օրակարգը։




