ԿարևորՄիջազգային

Թրամփի հետ քննարկել ենք գաղափարներ, որոնք կարող են մոտեցնել խաղաղությունը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպումը։

«Ես երախտապարտ եմ այն բանի համար, որ հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացմանը՝ մարդկանց կյանքն ավելի լավ պաշտպանելու համար։ Նախագահ Թրամփի հետ մենք քննարկել ենք մի քանի գաղափարներ, որոնք կարող են ամրապնդել մեր դիրքերը և մոտեցնել խաղաղությունը», — գրել է Զելենսկին X-ում։

«Մենք խոսել ենք նաև դիվանագիտության մասին. մենք ձգտում ենք հաջողության հասնել։ Մենք շարունակելու ենք արդյունավետ աշխատել, որպեսզի դա տեղի ունենա», — հավելել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot համալիրների հրթիռների արտադրության արտոնագիր՝ ընդգծելով, որ դա կօգնի Ուկրաինային ինքնուրույն ապահովել իր ՀՕՊ-ը:

Նա բարձր էր գնահատել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության ծավալներն ու արդյունավետությունը և հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է անօդաչուներ գնել Ուկրաինայից:

Թրամփը հայտարարել էր նաև, որ խաղաղության կարգավորման փաստաթուղթն արդեն պատրաստման փուլում է։

Ուկրաինայի նախագահի հետ առանձնազրույցից հետո նա հայտնել էր Վլադիմիր Պուտինի հետ առաջիկայում նախատեսվող հեռախոսազրույցի մասին։ Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ ռուսական նավթավերամշակման ենթակառուցվածքներին Ուկրաինայի հասցրած հարվածները նպաստում են հակամարտության շուտափույթ հանգուցալուծմանը։

Կարդացեք նաև

Back to top button