ԿարևորՍպորտ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է վստահ ելույթները Երևանում անցկացվող ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում. երրորդ խաղում մեր ընտրանին 97:90 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է դարձել Միխայիլ Պետրովը, որը գրանցել է 14 միավոր, 17 ռեբաունդ և 6 արդյունավետ փոխանցում: Հայաստանի կազմում ամենաաշատ միավորները վաատակել է Դմիտրի Հաճյանը (31):

Հայաստանի Մ16 հավաքականը խմբային փուլի վերջին խաղը կանցկացնի Մոնակոյի հավաքականի դեմ։

Հայաստան — Մոնակո
Հուլիսի 9 19:00
Սպորտի կառավարման կենտրոն
Մուտքն ազատ է: 

Կարդացեք նաև

Back to top button