ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Առաջնահերթությունը՝ ազդակիր համայնքների բնակիչներին, կարևորը՝ անվտանգությունը․  «Լիդիան Արմենիա»–ն  օպերատորներ է վերապատրաստում

Առաջիկայում  Ամուլսարի հանքավայրը  կշահագործվի։ Այնտեղ այս պահին ակտիվ  աշխատանքներ  են։ Աշխատանքներին զուգահետ «Լիդիան Արմենիա» ընկերությունը նաև վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում՝  ապագա աշխատակիցներին զինելով գիտելիքով ու միջազգային հավաստագրով։ Նրանք այդ փաստաթղթով հնարավորություն կունենա  աշխատել ոչ միայն ընկերությունում, այլ նաև աշխարհի  հանքարդյունաբերական լավագույն այլ ձեռնարկություններում։ Այս պահին վերապատրաստվում են ծանր տեխնիկա վարել պատրաստվող օպերատորները։ Ընկերության  նպատակն է  թիմում ներառել ազդակի համայնքների՝ հնարավորինս շատ բնակիչների։ Նրանց մեծ մասը հենց Գորայքից, Գնդեվազից, Ջերմուկից, Կեչուտից, Սարավանից, Վայքից են։   32 աշխատակից   արդեն ներգրավված են աշխատանքներում, ևս 60 հոգի վերապատրաստման դասընթացներ են անցնում։ Ակնկալվում է, որ շահագործման փուլում 400–ից ավելի  օպերատորներ կլինեն։

Կարդացեք նաև

Back to top button