Միջազգային

Պուտինը Օլանդի, Պորոշենկոյի եւ Մերկելի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ,գրում է Gazeta.ru -ն՝ հղում անելով  Կրեմլի մամուլի ծառայությանը։ Երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի հարավ-արեւելքի իրավիճակը: Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Դոնբասում հրադադարի ապահովման անհրաժեշտությունը: Որպես առաջնահերթություն նշվել է գերիների փոխանակման եւ շփման գծից ծանր սպառազինության հեռացնելու հարցերը:

 

Կարդացեք նաև

Back to top button