ԿարևորՀասարակություն

Հորդառատ տեղումներ. Երեւանի ամենաշոգ ու ամենացուրտ հունիսի 24- ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն այսօր` հունիսի 24-ին հանրապետության շրջանների զգալի մասում օրվա ընթացքում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ սպասվում է նաեւ կարկուտ։ Առանձին շրջաններում տեղումները կլինեն հորդառատ

Քամին`հարավարեւմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։

Երեւանում օրվա ընթացքում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Ցերեկը կլինի 27- 29, երեկոյան`21- 23, գիշերը`16- 18 աստիճան։

Մայրաքաղաքում ամենատաք հունիսի 24-ն արձանագրվել է 2021 թվականին` 40.5°C, ամենացուրտը` 1963 թվականին` 7.0°C

Կարդացեք նաև

Back to top button