ԿարևորՀասարակությունՍպորտ

Ռոնալդուն առաջինն է, որ գոլ է խփել աշխարհի վեց առաջնություններում

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում  K խմբում Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը խոշոր հաշվով՝ 5:0, հաղթել է Ուզբեկստանի ընտրանուն։ Երկու գոլի հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որ գոլ է խփել աշխարհի վեց առաջնություններում։

Նույն խմբում Կոլումբիայի թիմը  նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականին։

Պորտուգալիան եւ Կոլումբիան արդեն ապահովել են իրենց տեղը փլեյ-օֆֆում։

L խմբում Անգլիայի եւ Գանայի մրցակցությունն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0։

Խմբի մյուս խաղում Խորվաթիան 1:0 հաշվով հաղթել է Պանամային։

Կարդացեք նաև

Back to top button