Միջազգային

Սիդնեյում պատանդերն ազատ են արձակվել 12 ժամ անց

Ավստրալիայի իրավապահներին հաջողվել է ազատել պատանդներին, որոնց 12 ժամից ավելի պահել է մի քանի դատվածություն ունեցող, Իրանում ծնված, «շեյխ Հարոն» մականունով Մեն Հարոն Մոնիսը։

The Guardian- ի թղթակիցը հայտնում է, որ հատուկ գործողությունների մեկնարկից առաջ որոտացել են պայթյուններ։ Դրանցից անմիջապես հետո շենքից դուրս են վազել 5- 7 պատանդներ։

49- ամյա Մոնիսը Իրանից փախել էր Ավստրալիա։ Այս տարի նրան մեղադրել են սեռական բնույթի մի քանի տասնյակ հանցագործությունների մեջ, սակայն հետո գրավով բաց են թողել։ Նա նաեւ դատապարտվել էր 300 ժամվա հասարակական աշխատանքների՝ Աֆղանստանում ավստրալական զինվորական ներկայության համար «ցասումնալից նամակներ» ուղարկելու համար։

Կարդացեք նաև

Back to top button