ԿարևորՏնտեսական

Սկսվել է ծիրանի արտահանումը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսավարողների համար ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով լրացուցիչ արտոնության տրամադրման նպատակով։

Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր՝ 91,45 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։ 2026 թ. կնքվել է 1 պայմանագիր՝ 5,116 հա տարածքով ջերմատնային տնտեսություն հիմնելու նպատակով։ 2026 թ. փաստացի կառուցված է 34,4 հա մակերեսով ջերմատուն։

Որոշմամբ առաջարկվում է ծրագրի շրջանակում նախարարության կողմից սահմանված կարգով մինչև 2026 թ. հուլիսի 1-ը (ներառյալ) իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա ծրագրի պահանջներին համապատասխան կառուցած ջերմատան և 2026 թ. ընթացքում գյուղատնտեսական արտադրանք իրացրած շահառուի դիմումի հիման վրա ֆինանսական կառույցի կողմից ծրագրով սահմանված վարկի մարման առավելագույն ժամկետը երկարաձգել 6 ամիս ժամկետով և ծրագրով վարկի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետից բացի տրամադրել լրացուցիչ 6 ամիս վարկի մայր գումարի և տոկոսադրույքի արտոնյալ ժամկետ (շահառուն կարող է դիմել ֆինանսական կառույցին մինչև 2026 թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ): Սահմանված արտոնությունից օգտվելու համար շահառուն դիմումին կից ֆինանսական կառույցին պետք է ներկայացնի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք՝ 2026 թ. իրացված գյուղատնտեսական արտադրանքի և նախարարության կողմից տրամադրված տեղեկանք՝ մոնիթորինգի արդյունքներով ջերմատունը կառուցված լինելու վերաբերյալ։

Արձագանքելով՝ երկրի ղեկավարը նշել է. «Մոնիթորինգը ցույց է տալիս, որ ընթացիկ իրավիճակում մեր տնտեսությունն ադապտացիայի բավականին լավ տեմպեր է ցույց տալիս։ Եվ մենք ուզում ենք այս և նմանատիպ ծրագրերով այդ ադապտացիան քաջալերել։ Հիմնական լարվածությունները, որ կարող են այս շրջանում լինել, կապված են վարկերի մարման գրաֆիկների հետ։ Գործնականում Կառավարությունն ասում է հետևյալը՝ հարգելի տնտեսվարողներ, առաջիկա վեց ամիսների ընթացքում դուք կարող եք դրա մասին չմտահոգվել, գնացեք հանգիստ այն նոր շուկաներին, որոնք մենք ձեզ համար բացել ենք, հարմարվեք և սկսեք աշխատել արտահանման նոր ուղղություններով։ Ես կարծում եմ՝ սա լավ և փայլուն հնարավորություն է մեր տնտեսության համար։ Բայց նաև ուզում եմ ասել, որ մենք շարունակում ենք տեսնել, թե էլ որտեղ, ինչ հասցեական աջակցություններ կարող ենք անել՝ բոլոր այն դեպքերում, երբ կարձանագրենք, որ մարդիկ հանդիպել են օբյեկտիվ խոչընդոտի։ Օբյեկտիվ խոչընդոտ ասելով, նկատի ունեմ հետևյալը. երբ ապրանքը ստանդարտին համապատասխանելու պայմաններում ունի որոշակի խնդիրներ։ Այն ապրանքները, որոնք ստանդարտին չեն համապատասխանում, մենք այդտեղ շատ աջակցելու բան չենք տեսնում»։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ 8 տարի այս խնդիրը Կառավարությունը բարձրացրել է և նշել, որ աջակցության ծրագրերը բաց են ստանդարտների համապատասխան ապրանքներ արտադրողների համար. «Եթե կպարզվի ինչ-որ աջակցության ծրագիր կա, որ մենք չենք նախատեսել, դա էլ կընդունենք, բայց, կներեք, անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին, անտրամաբանական է։ Իսկ այն ապրանքները, որոնք համապատասխանում են ստանդարտներին, մենք միանշանակ և աներկբա կանգնելու ենք այդ տնտեսավարողների կողքին, աջակցելու ենք նրանց և քաջալերելու, որպեսզի նրանք նույն տեմպով շարունակեն աշխատանքը»։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ հունիսի 1-ից մինչև հունիսի 17-ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ է արտահանվել։ Աշխարհագրությունը ըստ ծավալների հետևյալն է՝ Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, ԻԻՀ, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Բելառուս, Ղազախստան։ Էկոնոմիկայի նախարարը նշել է նաև, որ մեկնարկել է նաև ծիրանի արտահանումը. «162 տոննա ծիրան ենք արտահանել. երեկ առաջին արտահանումներն են եղել՝ Ուկրաինա, Վրաստան»։

Կարդացեք նաև

Back to top button