
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԸՀ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։
Նա մանրամասնել է, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվելու պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։




