
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի հետ, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
«Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, առևտրի դյուրացմանն ուղղված քայլերի իրականացման հարցեր:
Անդրադարձ է կատարվել Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի գործունեության, սահմանային ընթացակարգերի բարելավման և բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացման հնարավորություններին:
Այդ համատեքստում ընդգծվել է երկու երկրների մաքսային մարմինների միջև առկա սերտ փոխգործակցության նշանակությունը»,-ասված է հաղորդագրությունում:




