ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Լիբանանում և Իսրայելում թերահավատ են հրադադարի հարցում

«Ոչ այսօր, ոչ վաղը միջուկային զենք Իրանում չի՛ լինի»

Պայմանագրով, թե առանց դրա՝ Իրանը միևնույն Է չի ունենա ատոմային զենք: Դա Է Իսրայելի պահանջը, որը պարտադիր ի կատար կածվի: Այդ Է պնդել  Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի նախնական համաձայնությունը:

«Տասնամյակներ շարունակ ես պայքարում եմ Իրանում միջուկային զենք ստեղծելու դեմ, դա իմ կյանքի առաքելությունն Է, այդպես Է այսօր, այդպես կլինի վաղը: Ոչ այսօր, ոչ վաղը միջուկային զենք Իրանում չի լինի, քանի դեռ ես եմ Իսրայելի վարչապետը՝ չի՛ լինի»,- հայտարարել Է Նեթանյահուն:

Իրանի զինանոցում ատոմային ռումբի հնարավորությունն Իսրայելում գոյութենական վտանգ են համարում և չեն կասկածում, որ ծայրահեղ պարագային այաթոլլահների վարչակարգը կփորձի միջուկային հարված հասցնել, ինչի համար պետք Է երկու բաղադրիչ՝ ատոմային ռումբ և այն փոխադրող հրթիռ:

Իսրայելում համոզվել են, որ երկրորդն արդեն կա, ուստի անհրաժեշտ Է ամեն գնով կանխել առաջինի ստեղծումը:

Թեհրանն օգնում Է Իսրայելի դեմ պայքարող կառույցներին

Մերձավոր Արևելքում պատերազմների հիմնական պատճառը պաղեստինցիների վտարումն Է իրենց հողից և դրա վրա հրեից պետության ստեղծումը:

Արաբական տարբեր երկրների հետ իր բարդ վեճերն ունեցող Թեհրանը քաղաքական և ռազմական ահռելի օգնություն Է տրամադրում Իսրայելի դեմ պայքարող արաբական խմբերին, այդ թվում ահաբեկչական այնպիսի կառույցներին, ինչպիսիք են «Համաս»-ը և «Հըզբոլլահ»-ը:

Եվ հենց դա Էլ, ի վերջո, հանգեցրել Է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմներին:

«Հայրիկ, ինչո՞ւ ես ինձ լքում, դե վե՛ր կաց»

Մինչդեռ, ռազմական բոլոր բախումներից նախևառաջ շարքային մարդիկ են տուժում:

Այս խեղճ աղջնակի ողբը չի մոռացվում: Գազայի Շեյխ Ռադվան թաղամաս, իսրայելցիները հերթական հարվածի սարսափելի հետևանքը՝ 7 տարեկան Զեյնա Ալ-Հաբիլը կորցրել Է հիվանդանոցում բուժակ աշխատող հորը՝ Մոհամադ Ալ-Հաբիլին, և 5 տարեկան եղբորը՝ Մուսային:

Նա փռվում Է հոր անշարժ մարմնի վրա, համբուրում նրա սառը այտերը, ճակատը, բռնում Է ուսերից, որ չտանեն հուղարկավորելու:

«Ես իմ պապային եմ ուզում»,- ճչում Է Զեյնան: Սգավոր ազգական, հարևան՝ ոչ ոք չունի աղջնակին մխիթարելու հնարավորություն: Եվ նա դեռ պետք Է ըմբռնի պստիկ եղբորն Էլ կորցրելու հրեշավոր ճշմարտությունը:

Սա Է պատերազմ անունով անեծքը: Զոհված պաղեստինցիների թիվն արդեն գերազանցել Է 73 հազարը:

«Այս հրադադարն արժեք չունի, նրանք բոլորը ստում են»

Կհաջողվի՞ արդյոք հրադադար հաստատել Իսրայելի և Լիբանանի միջև: Երկու երկրներում Էլ թերահավատ են: Ալի Նասեր Հադաթան Լիբանանի հարավից Է, նա ոչ մեկին չի հավատում:

«Ինձ համար այս հրադադարն արժեք չունի, նրանք բոլորը ստում են, Ամերիկա, Իսրայել՝ մեկ Է, խաբում են աշխարհին: Խոսում են հրադադարից, հետո հարվածում»,- ասել Է Հդաթան:

«Լիբանանն ինչ կուզի կստորագրի, դա ինձ կօգնի՞»

Առանձնապես խանդավառված չեն նաև Իսրայելում: Յաել Բրոդին Լիբանանի հետ սահմանին գտնվող Մետուլա ավանից: Նա ողջունում Է երկխոսությունը, սակայն ընդգծում, որ Լիբանանը և «Հըզբոլլահ»-ը՝ տարբեր բաներ են:

«Լիբանանը պատասխանատու չԷ «Հըզբոլլահ»-ի համար, չի վերահսկում դրան, ուստի Լիբանանն ինչ կուզի կստորագրի, դա ինձ կօգնի՞»,- հարցնում Է Բրոդին:

ԱՄՆ-ի և Իրանի համաձայնագիրն առաջիկայում կհրապարակվի

Նախագահ Դոնալդ Թրամփը կարող Է մինչև ուրբաթ օրը հրապարակել Իրանի հետ նախնական համաձայնագրի տեքստը, որը հետագայում պաշտոնապես կստորագրվի Ժնևում:

Ըստ դրա, կողմերը կավարտեն պատերազմը, կհամաձայնեցնեն միջուկային խնդիրը և կբացեն Հորմուզի նեղուցը:

Իսրայելը պնդել Է, որ առայժմ չի հեռանա Լիբանանի հարավից, որտեղ «անվտանգությունը երաշխավորելու համար բուֆերային գոտի Է սահմանում»:

Կարդացեք նաև

Back to top button