Էկոսֆերա

Նոր ցուցանակներ և բարեկարգված զբոսաշրջային արահետներ՝ «Զանգեզուր» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքներում․ «Էկոսֆերա»

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի հատուկ պահպանվող տարածքներում շարունակվում են զբոսաշրջային արահետների բարեկարգման աշխատանքները։

«Շիկահող» պետական արգելոցում, «Սոսու պուրակ» արգելավայրում և «Արևիք» ազգային պարկում իրականացվել են արահետների նշագծման, անցուղիների մաքրման, ինչպես նաև տեղեկատվական, ուղղորդող և զգուշացնող նոր ցուցանակների տեղադրման աշխատանքներ, որոնք կկրեն շարունակական բնույթ։

Բնության հատուկ պահպանվող տարածքներում գտնվող արահետներ մուտք գործելու համար անհրաժեշտ է նախօրոք ստանալ մուտքի անցագիր։

Կարդացեք նաև

Back to top button