«Կենդանի ձայնադարան» հաղորդման շրջանակներում ստուդիայում հյուրընկալվել է «Ethno Colors» խումբը՝ իր յուրահատուկ երաժշտական աշխարհով և անկրկնելի հնչողությամբ։ Խմբի մենակատար՝ Սուսաննա Նաջարյանը, իր կատարումներով լցրեց ստուդիան ջերմությամբ, ազգային երանգներով և կենդանի երաժշտության իսկական շնչով։
Հանրային ռադիոյի հետ համագործակցության արդյունքում մենք ունեցանք բացառիկ ձայնագրություններ այս լեգենդար ստուդիայում, և այդ երգերը իրենց արժանի տեղը գտան Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում։




