Ստուդիայում՝ Հայաստանի Հանրային ռադիոյի Էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ։ Գեղարվեստական ղեկավար՝Երվանդ Երզնկյան, կոնցերտմայստեր՝ Մարտին Վարդազարյան, մենակատարներ՝ Լուսինե Կչոզյան, Նաիրա Մանուչարյան, Անահիտ Շահբազյան, ուժեղ էներգիայով, համարձակ, ոճային ու տարբերվող երգչուհի Էլվինա Մակարյան, որը նվաճել է համընդհանուր ճանաչում իր տպավորիչ ձայնով, կատարողական բարձր վարպետությամբ և անկրկնելի հմայքով։
Նախագծի շրջանակում արդեն կայացել է մեկ թողարկում՝ նվիրված Էլվինա Մակարյանին։ Այս թողարկումը ևս մեկ անգամ կընդգծի, որ Էլվինա Մակարյան անունը շարունակում է հնչել ուժեղ և մնալ սիրված։




