Միջազգային

Թբիլիսին քննադատել է Պուտինի՝ աբխազական երկաթգծի մասին խոսքերը

Առանց Թբիլիսիի համաձայնության հնարավոր չէ իրականացնել այնպիսի նախագծեր, ինչպիսին Աբխազիայի տարածքով Ռուսաստան-Վրաստան երկաթգիծն է, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին։ Նա շեշտել է, որ «Վրաստանի տրանսպորտային և տրանզիտային ներուժի իրացումը մեր բացառիկ և ինքիշխան իրավունքն է»՝ արձագանքելով Ռուսաստանի նախագահի հայտարարությանը։

Նախօրեին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Աբխազիան պատրաստ են մտածել ստեղծել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի եւ Երեւանի միջեւ տարանցիկ երկաթգծային հաղորդակցություն։ Նա նշել էր, որ այս եւ նմանատիպ ծրագրերը թույլ կտան տարածաշրջանի շահագրգիռ բոլոր երկրների միջեւ համագործակցության զարգացման պայմաններ ստեղծել։

Ի պատասխան՝ Վրաստանի արտգործնախարարը շեշտել է, որ «նման որոշում կարող է կայացվել միայն Վրաստանի շահերը հաշվի առնելով»։

Կարդացեք նաև

Back to top button