
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ, եթե ցանկանա և կատարի անդամակցության համար անհրաժեշտ պահանջները։ «Դռները շարունակում են բաց մնալի։ Ես մասնակցել եմ Բուխարեստի գագաթաժողովին, երբ որոշեցինք, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Որոշումը ուժի մեջ է մնում»,- ասել է Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում։ Միաժամանակ՝ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Կիևը որոշել է ընտրել է ոչդաշինքային կարգավիճակ։
Իսկ ահա Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն ասել է, որ այս երկիրը ՆԱՏՕ- ի անդամակցության հարցը կորոշի հանրաքվեով։ Հայտարարությունը նա արել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ Կիևում կայացած համատեղ ասուլիսում։ Պորոշենկոն ընդգծել է, որ այդ հարցը լիովին ուկնաինացիների իրավասության տակ է։




