
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիայում քննարկում է «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերը։ Վաշինգտոնն Անկարայից սպասում է ավելի ակտիվ մասնակցություն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի հետ նախատեսվում է քննարկել իրավիճակը Սիրիայում եւ Իրաքում։ Թուրքիան պնդում է, որ ջիհադականների դեմ պայքարը համատեղվի Բաշար Ասադի հեռացման հետ՝ անհրաժեշտ համարելով Սիրիայում ոչ թիռչքային գոտու ստեղծումը։




