
Բաքվի ռազմական դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մեղադրող կողմը պահանջում էր ցմահ ազատազրկում։
Դատական գործընթացը սկսվել էր Բաքվում 2025 թվականի հունվարին։ Վարդանյանը գերի էր վերցվել 2023 թվականի սեպտեմբերին Հաքարի կամրջի մոտ։
Նրա նկատմամբ Բաքուն ավելի քան 40 մեղադրանք էր առաջադրել. ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված կազմավորումների ստեղծման եւ Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու հոդվածներով։
Դատական գործընթացին լրագրողներ չեն թույլատրվել, այն լուսաբանել է միայն Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը։
Ռուբեն Վարդանյանը այս գործընթացը որակել է ֆարս։
Տես նաեւ՝ Ռուբեն Վարդանյանը փաստաբանին արգելել է պաշտպանական փաստարկներ ներկայացնել




