
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանել է լրացուցիչ 50 տոկոսի մաքսատուրքեր։ Նոր սահմանափակումները ուժի մեջ կմտնեն 30 օրից եւ մոտ 20 մլրդ դոլարի ներմուծումների վրա կազդեն։
Մաքսատուրքերը չեն կիրառվի էներգակիրների, ռազմավարական նշանակություն ունեցող հանքանյութերի, ձկնամթերքի, ինչպես նաեւ մետաղների եւ ավտոմեքենաների ներմուծման նկատմամբ։
Թրամփն այս անգամ մաքսատուրքեր կիրառել է հղում անելով 1930 թվականի Մաքսատուրքերի մասին օրենքին։ Այն նախագահին թույլ է տալիս առանց Կոնգրեսի հաստատման մինչեւ 50 տոկոս մաքսատուրք սահմանել արտասահմանյան արտադրանքի նկատմամբ, եթե արձանագրվում է ամերիկյան ապրանքների նկատմամբ խտրական վերաբերմունք։
CNN-ի հետ զրույցում բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ մաքսատուրքերի սահմանումը պատասխան քայլ է եղել Օտտավայի կողմից ամերիկյան ավտոմեքենաների, ալկոհոլային խմիչքների եւ կաթնամթերքի նկատմամբ կիրառվող խտրական քաղաքականությանը։




