
Wildberries-ը փոխել է լոգիստիկ կենտրոններում արտակարգ իրավիճակների ժամանակ գործող կանոնները, այսօր թելեգրամյան իր ալիքում հայտնել է ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը։
Ըստ նրա` անվտանգությունը առաջնահերթություն է, ուստի ամենափոքր սպառնալիքի դեպքում ձեռնարկվելու են բոլոր միջոցները դրա ապահովման համար։
«Հասկանում եմ, որ տարհանումների պատճառով աշխատակիցները կարող են եկամուտ կորցնել, այդ իսկ պատճառով թիմի հետ որոշում ենք կայացրել վերանայել նրանց վարձատրության չափերը՝ վճարումների սովորական մակարդակն ապահովելու համար»,- գրել է նա։
Միաժամանակ հայտնում է, որ հուլիսի 23-ին` Կոտովսկի լոգիստիկ համալիրի վիճակի գնահատումն ավարտելուց հետո, պահեստը կրկին կկարողանա ընդունել ապրանքներ, իսկ այնտեղ գտնվողները կարող են արդեն վաճառվել։
Նաեւ տեղեկացրել է, որ Էլեկտրոստալում գտնվող ապրանքները շուտով «ճշգրտորեն» կցուցադրեն վաճառողների պորտալի հաշվետվություններում։
«Տեսնում եմ բազմաթիվ հարցեր՝ կապված «Էլեկտրոստալում» վնասված ապրանքների համար վճարումների վերաբերյալ։ Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ։ Նախկինում խոսել էի հետևանքների գնահատման համար անհրաժեշտ ժամանակի մասին։ Արդեն հանձնարարել եմ թիմին արագացնել գործընթացը, շատ շուտով կկարողանանք ձեզ տրամադրել թարմացված կարգավիճակը»,- գրել է Կիմը։
Իսկ գրառումը նա սկսել էր Wildberries- ի պահեստների վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետեւանքով տուժածների վիճակի մասին անահանգստությամբ եւ նշել, որ «սկսել ենք առաջին վճարումները զոհվածների ընտանիքներին և ծանր վիճակում գտնվող տուժածներին»։
Հուլիսի 18-ի գիշերը ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետեւանքով վնասվել էին Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկում եւ Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնները։




