
Կիրակի երեկոյան Իրանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ անվտանգության ծառայությունների կողմից բերման են ենթարկվել ու մի քանի ժամ հարցաքննվել, իսկ նրանցից մեկը` բռնության է ենթարկվել։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն` տեղի ունեցածը որակելով ահաբեկչական գործողություն «դիվանագիտական անձեռնմխելիության կոպիտ խախտում»։
Ըստ նախարարի` մի քանի ժամ հարցաքննությունից հետո դիվանագետները վերադարձել են դեսպանատուն եւ պատրաստվում են հայրենիք վերադառնալ։
«Այս միջադեպն առավել ցնցող է այն պատճառով, որ այդ երկու աշխատակիցները համակարգում են Ֆրանսիայի՝ քաղաքացիական հասարակությանը, մասնավորապես իրանցի արվեստագետներին եւ գիտնականներին աջակցող ծրագրերը»,- գրել է Բարոն։
Նա նշել է, որ Իրանի իր պաշտոնակցին տեղեկացրել է, որ «այս չափազանց լուրջ եւ անընդունելի խախտումը չի կարող մնալ առանց հետեւանքների»։
Թեհրանը դեռ չի արձագանքել այս միջադեպին ու մեղադրանքին։




