«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Մարիամ Հարությունյանի հեղինակային «AI լաբորատորիա» հաղորդման հյուրը ՏՏ կառավարման մենեջեր Նարեկ Մուրադյանն է։
Մասնագետի հետ խոսել ենք արհեստական բանականության և ֆինանսաբանկային ոլորտի փոխհարաբերությունների, հնարավոր ռիսկերի և մարտահրավերների մասին։
Նարեկ Մուրադյանը ցույց տվեց, թե ինչպես կարելի է ստեղծել AI Agent՝ ոլորտում հետաքրքիր և արդյունավետ գործունեություն ծավալելու համար։




