
Ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման ուղղությամբ առաջին քայլը պետք է անի Վաշինգտոնը, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիրտրի Մեդվեդևը՝ ընդգծելով, որ առկա խնդիրները հաղթահարելու համար պարզապես պետք է հրաժարվել պատժամիջոցներից, հարաբերույունները տեղափոխել աշխատանքային հարթություն և վերադառնալ արդյունավետ բանակցությունների։
Դմիտրի Մեդվեդևը խոսել է նաև Բարաք Օբամա- Վլադիմիր Պուտին վերջերս տեղի ունեցած կարճատև հանդիպման մասին և հայտնել, որ լիարժեք զրույց այդպես էլ չի ստացվել։




