
Առաջին համաշխարհային պատերազմում զոհված 579.606 զինվորների անուններն անմահացել են Ֆրանսիայի հյուսիսում բացված «Հիշատակի օղակ» հուշահամալիրում։ Բացման արարողությանը մասնակցել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, գրում է Deutsche Welle-ն։
Հանդիսավոր ելույթի ժամանակ պետության ղեկավարը նշել է, որ Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակը պետք է ծառայի որպես նոր ռազմական հակամարտություններից խուսափելու նախազգուշացում։
Հուշարձանի բացմանը ներկա է եղել նաև Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։








