
Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում և Վայոց ձորում իրականացվեցին միջգիտակարգային ուսումնասիրություններ՝ ավստրիացի գիտնական Յասմին դուն Տրաուգուտի մասնակցությամբ։
Ծրագրի հիմնական նպատակն է հետազոտել և գտնել այն պատմական հուշարձանները, ավերակները կամ ժողովրդի կողմից սիրված պաշտամունքային վայրերը, որոնք գրանցված չեն պաշտոնական ցանկերում։ Բացի այդ, բացահայտել և ներկայացնել այն հուշարձանները, որոնք թեև կան ցուցակներում, սակայն, ծանոթ չեն տեղի բնակիչներին։
Ծրագիրը նաև կարևորում է երիտասարդ սերնդի ներգրավումը այդ հուշարձանների պահպանության և պաշտպանության գործում՝ նպաստելով նրանց հայերանասիրական դաստիրակությանը։ Այս գործընթացը պահանջում է ֆինանսական ներդրումներ և համատեղ մասնակցություն՝ համայնքի, մարզային կառույցների, անհատ ձեռներեցների և, իհարկե, պետության կողմից։




