
Հայաստանում հնագետ-հնամարդաբաններ չեն պատրաստվում, մինչդեռ պեղումներ իրականացնող ցանկացած անձ առնչվում է նախնադարում ապրած մարդու ոսկրային մնացորդների հետ։
Ովքե՞ր էին նրանք, ինչո՞վ էին զբաղվում, ի՞նչ էին ուտում, ի՞նչ էին հագնում և ի՞նչն էր մահվան պատճառը։ Այս բոլոր հարցերին պատասխանում է հնագետ-հնամարդաբանը։



Հասմիկ Սիմոնյանը, ով ընտրել է հենց այս ոլորտը, գտնում է, որ Հայաստանում կատարվող ցանկացած պեղում զարմանալի բաներ է բացահայտում հնամարդաբանի համար։ Օրինակ, Սևանի ավազանի պեղավայրերից մեկում գտնվել է մարդու գանգ՝ տրեպանացիայի հետքով։
Մեկ այլ վայրում հայտնաբերված կմախքի մնացորդները վկայում էին այն մասին, որ տվյալ անհատը տառապել է Բեխտերևի հիվանդությամբ, բայց նրան շատ լավ են խնամել, և նա բավականին երկար է ապրել։ Անցյալը բազմաթիվ հետաքրքիր գաղտնիքներ ունի, և մշակույթի մասին խոսելիս կարևոր է պարզել ամեն ինչ այն մարդկանց մասին, ովքեր ստեղծել են այդ մշակույթը։ Հենց սա է հնամարդաբանի առաքելությունը։




