Էկոսֆերա

Հրդեհը տարածվել է «Դիլիջան ազգային պարկ», սակայն իրավիճակը վերահսկվում է․ «Էկոսֆերա»

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նրա փոխանցմամբ՝ հրդեհ է բռնկվել նաև Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում և Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում։

«Ուզում եմ ընդգծել, որ հրդեհը չի հասել «Դիլիջան ազգային պարկի» տարածք, այն առկա է մի քանի այլ հատվածներում։ Խոսքը վերաբերում է Գեղարքունիքի և Տավուշի առանձին հատվածներում բռնկված հրդեհներին։ Մեկ հրդեհ էլ այս պահին կա Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի մոտակայքում։ Հիմնականում խոտածածկ և բուսածածկ տարածքների հրդեհներ են»,– նշել է Սարգսյանը։

Հրդեհաշիջման շտաբ է ձևավորվել, որը ղեկավարում է ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը։

«Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 1830 փրկարարներ, ոստիկանության ծառայողներ, էկոպարեկներ՝ հիմնական և օժանդակ տեխնիկայով։ Ներգրավված է նաև Պաշտպանության նախարարության ուղղաթիռը, որով իրականացվում են հետախուզություն և հրդեհաշիջման աշխատանքներ»,– հավելել է Սարգսյանը՝ նշելով, որ հրդեհների առաջացման պատճառների մասին դեռ վաղ է խոսել, քանի դեռ հաստատված տեղեկություն չկա։

Հրդեհը հասել է «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածք․ ՀՀ ՆԳՆ

ԼՐԱՑՈՒՄ — ՀՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 18։00-ի դրությամբ հրդեհը հասել է «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածք։
ՆԳՆ-ից միաժամանակ հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Միաժամանակ պաշտոնյան հորդորում է քաղաքացիներին չայրել խոզաններն ու չորացած տերևները, քանի որ դրանք կարող են լայնածավալ հրդեհների պատճառ դառնալ։

Կարդացեք նաև

Back to top button