Ի՞նչ է մոդուլային ատոմակայանը, որի մասին հատկապես վերջին շրջանում Հայաստանում շատ հաճախ են խոսում։ Իսկ թեման ակտուալ է, քանի որ Հայաստանը պետք է ի վերջո որոշում կայացնի, թե ինչ ատոմակայան է ունենալու՝ ավանդական ու մեծ, թե՞ մոդուլային ու ժամանակակակից։



Որքան էլ ատոմակայանների հարցը քաղաքական լինի, միևնույնն է այն նախ գիտական բացատրություն պետք է ստանա։
Գիտնականները նախ և առաջ կարող են բացատրել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում մոդուլային ատոմակայանը, ինչո՞վ է այն տարբերվում մյուս ատոմակայաններից, ու պատկան մարմինենրն որոշում կայացնելիս հենց հիմնվելու են գիտական բացատրությունների ու տնտեսական հաշվարկների վրա։

Հայ գիտական միտքը համաշխարհային միտումներից հետ չի մնում։ ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամիբիոնի պրոֆեսոր, հեռանկարային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Բալաբեկյանը պատմում է, որ ատոմային էներգետիկայի ոլորտը աշխարհում արագ է զարգանում։ Այն Էներգիայի հիմական աղբյուրներից է։
Աշխարհում որոշում է կայացվել գնել էներգիայի անվտանգ աղբյուր՝ արևային, հողմային, ջրի էներգիա։ Սրանք շրջակա միջավայրը զերծ են պահում աղտոտումից։ Ատոմային էներգետիկան սրանց միջին մասում է, այն ևս ըստ գիտնականների՝ շրջակա միջավայրը չի աղտոտում։ Բացատրում են՝ բնական հումքի վրա է հիմնված, էներգետիկական ցանցում ունի մեծ չափաբաժին։

Մոդուլային ատոմակայանները քաղաքացիական կյանքում ներկայացված չեն, ռիսկեր կան, բայց հայ գիտնականները կարծում են, որ մինչև 2036թ. շահագործման հանձնված ամտոմակայաններ կլինեն, ուստի Հայասանը առաջին երկիրը չի լինի, որը կորոշի նախապատվությունը տալ օրինակ մոդուլային ատոմակայաններին՝ արձանագրում է ԵՊՀ հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի աշխատակից Սուսաննա Գագինյանը։
Միջազգային գիտական աշխարհում զարգանում են ոչ միայն մոդուլային ատոմակայանները, այլ նաև միկրոատոմակայանները։ Սա նոր ուղղություն է՝ ասում է Անահիտ Բալաբեկյանը, նշում, որ աշխարհը նաև անկախության ու ֆինանսական նվազ ծախսերի է գնում։
Հայաստանի ատոմակայանի ներկա բլոկը կշահագործվի մինչև 2036 թվականը։ Պատասխանատուները ակտիվ քննարկում են՝ հասկանալու համար, թե ինչպիսի ատոմակայան է նպատակահարմար ունենալ։ Իսկ մասնագետները արձանագրում են՝ արագ կողմնորոշվելու ժամանակն է։




