Մտքի ուժը

Գիտաժողով Դիլիջանում. հայ գիտնականները հնարավորություն կունենան ներկայացնել և քննարկել իրենց հետազոտություները․ «Մտքի ուժը»

Ախտորոշիչ ռադիոակտիվ բժշկական իզոտոպի ստացում. այս դեպքում խոսքը Galium 68-ի մասին է։ Վերջիններս ներարկում են մարդուն և որոշ քիմիական մոլեկուլի հետ միացնելով կարող են կուտակվել օրգանզիմի որոշակի օրգաններում ու քաղցկեղի բջիջներում՝ պատմում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Իզոտոպների հետազոտման ու արտադրության բաժնի ղեկավար Ռուբեն Դալլաքյանը։

Թեման հետազոտվում է ԿԳՄՍ բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի միջոցներով։ Այս ու նմանատիպ բազմաթիվ գիտական թեմաներ են ներկայացվելու և քննարկվելու Դիլիջանում անցկացվելիք գիտաժողովի շրջանակներում՝ մայիսի 11-ից 16-ը։ 

2025-ի հոկտեմբերին Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան արդեն կազմակերպել էր նման միջոցառում՝ պատմում է «Առաջընթաց արդյունավետ գիտությամբ»  գիտաժողովի կազմկոմիտեի ղեկավար Էլեն Խալինյանը։

Ընդգծում է՝ այստեղ ներկայացված էին գիտական այն թեմաները, որոնք դրամաշնորհ էին ստացել բարձրագույն գիտության ու կրթության կոմիտեի կողմից։ «Առաջընթաց արդյունավետ գիտությամբ» գիտաժողովի գիտական հարցերի պատասխանատու Էրիկ Խաստյանը պատմում է՝ մոտ հինգ տարի է, որ նման միջոցառում է կազմակերպվում, բայց վերջին երկու տարիներին ձևաչափը մի փոքր փոխվել է։  

Մասնակիցները տարբեր ոլորտներ են ներկայացնում՝ գիտական բոլոր ճյուղերի նեկայացուցչրները մի քանի օր միմյանց հետ ծանոթանալու, հարցեր քննարկելու հնարավորություն ունեն։ 

Մրցունակ գիտությամբ զբաղվելու համար միջազգային համագործակցությունը կարևոր է։ Հայաստանում վերջին տարիներին նաև հեռավար լաբորատորիաների բացման ուղղությամբ են տարբեր ծրագրեր իրականացվում։ Սա ևս կարևոր է և՛ գիտնականների, և՛ երկրների համար։ 

Կարդացեք նաև

Back to top button