Հասարակություն

Իգնատիոս Բ. Նահատակները ուժ են տալիս ապրելու

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Գարեգին Բ  Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով  եղբայրական եռօրյա այցով Հայաստանում է Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը: Այսօր այցի շրջանակներում  հյուրերը Վեհափառ հայրապետի հետ միասին այցելե են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ կատարելով հոգեհանգստի արարողություն հայ և ասորի նահատակների համար:

Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը ծանոթացել են  նաև Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի սրահներում կազմակերպված ժամանակավոր ցուցադրությանը։ Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարքը «Ռադիոլուրին» ասել է, որ «1,5 մլն հայերը,ովքերն հանուն հավատքի   նահատակվեցին մեզ ուժ են տալիս ապրելու ու մեր հավատքը վերանորգելու համար, քանի որ նրանց իբրև բարեխոս ունենք երկնքում»։

Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդ

 

Back to top button