Հայագիտակ

Հայ Առաքելական Եկեղեցու ծիսական հանդերձանքը. խորհուրդներ և իմաստներ․ «Հայագիտակ»

Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդների և ծառայողների ծիսական հանդերձանքը խտացնում է բոլոր ժամանակների խորհրդաբանական ընկալումները։ Այն ոչ միայն հագուստ է, այլև արտացոլում է դարավոր ավանդույթներն ու հոգևոր իմաստները։

Այս ամենի մանրամասն վերլուծությունը ներկայացված է արվեստագետ, զգեստի և տեքստիլի մասնագետ Սոֆի Խաչմանյանի «Կաթողիկոսի հանդերձանքի պատկերագրությունը հայ միջնադարյան մանրանկարչության մեջ» աշխատության մեջ։ Կաթողիկոսի հանդերձանքը խորը խորհուրդ է կրում, քանի որ այն ամփոփում է եկեղեցու բոլոր սպասավորների հանդերձանքները՝ եպիսկոպոսից մինչև քահանա և արտահայտում է մեր բոլոր ժամանակների աստվածաբանական և խորհրդաբանական ընկալումները։

Կաթողիկոսի զգեստի ձևը նման է եկեղեցու, իսկ խույրը խորհրդանշում է եկեղեցու գմբեթը՝ խաչը վրան։ Նրա գավազանի վրայի օձերը իմաստություն են խորհրդանշում, մինչդեռ մաշիկի մեջ պատկերված օձը խորհրդանշում է նախամայր Եվային գայթակղողին։

Սոֆի Խաչմանյանը նշում է, որ իր գիրքը պատրաստվում է հրատարակել անգլերենով՝ այն առավել տարածելու և օտարներին մեր եկեղեցին ավելի հասկանալի դարձնելու համար։

Կարդացեք նաև

Back to top button