Մասնագիտություն

Ֆինանսական գրագիտությունը՝ 21-րդ դարի անհրաժեշտություն․ «Մասնագիտություն»

Նրանք լավ գիտեն՝ ինչպես փողը վերածել ֆինանսի, քանի որ գիտեն դրամական ռեսուրսների օգտագործման ամենաարդյունավետ ճանապարհները։ Անվերջ վերլուծելով և գնահատելով ֆինանսական շուկայում տեղի ունեցող ամենատարբեր գործընթացներն ու զարգացումները՝ նրանք ցանկացած հիմնախնդրի առաջարկում են արդյունավետ լուծում՝ իրականացնելով բազմաբնույթ ֆինանսական ծառայություններ և գործառույթներ։

Ֆինանսներ. ունենալով հազարամյակների պատմություն՝ այս մասնագիտությունը նորարարությունների մեր դարաշրջանում շարունակում է մնալ ցանկալի և հեղինակավոր, ու չնայած աշխատատար է ու բարդ, բայց այսօր էլ շարունակում է գլխավորել պահանջված մասնագիտությունների ցանկը։

Տնտեսության, բիզնեսի, կենցաղի, հանրության և անհատի կենսագործունեության յուրաքանչյուր ոլորտում ֆինանսները կարևոր դեր են խաղում, իսկ դրանց խելամիտ և արդյունավետ կառավարումն անհրաժեշտություն է։ Հետևաբար, բարձր որակավորում ունեցող մասնագետների կարիքն առավել քան մեծ է։

Այս մասնագիտությունը նախատեսված է հենց Ձեզ համար, եթե ունեք շահութաբեր ու ստեղծագործ գաղափարներ, վերլուծական մտածելակերպ և քաջ գիտակցում եք ֆինանսական գրագիտություն ունենալու կարևորությունն ու դերը։

«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գնել Սահակյանը։

Կարդացեք նաև

Back to top button