Հայաստանին Անկախությունը հենց այնպես չի տրվել թե՛ 1918թ., թե՛ 1991թ.։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Համո Սուքիասյանը։
Լևոն Սարդարյանն ու պատմաբանը զրուցում են Հանրապետության օրվա խորհրդի, Առաջին Հանրապետության ստեղծման, պատմական միֆերի ու զուգահեռների մասին։
Սուքիասյանի խոսքով, Անկախության վերականգնումը դժվար տեղի ունենար, եթե Բաշ-Ապարանում, Սարդարապատում, Ղարաքիլիսայում չկանգնեցնեին թուրքական բանակների հաղթարշավը։ Բանախոսը նշում է, թե Առաջին հանրապետության դեմ ներսից էլ աշխատում էին, և ոչ միայն բոլշևիկները։




