
Սարդարապատի հայոց ազգագրության թանգարանի համար մայիս ամիսն առանձնահատուկ նշանակություն ունի։ Այս տարի էլ, ինչպես նախորդ տարիներին, Թանգարանների գիշերվա շրջանակներում այցելուները կարող են հետաքրքիր ցուցադրություններ տեսնել՝ նվիրված սիրված գրող Հրանտ Մաթևոսյանին, մարզիկ, մարզիչ, նկարիչ Վազգեն Բադալյանին:



Նրանք կարող են հիանալ հայ ոսկեձեռիկ ասեղնագործող կանանց աշխատանքներով, նոր ցուցանմուշներով հարստացած Սարդարապատի հերոսամարտի բաժնով։ Առաջին անգամ կցուցադրվի Անդրանիկ զորավարի ժամացույցը։ Թանգարանը բաց կլինի մայիսի 17-ին՝ Թանգարանների գիշերը, երբ մուտքն ազատ կլինի բոլորի համար։




