Հայագիտակ

Ժողովրդական վարպետի ստեղծագործական սկզբունքները․ արծաթագործ Արմեն Վարդապետյան. «Հայագիտակ»

Արծաթագործ Արմեն Վարդապետյանն ինքնուս է։ Իր գիտելիքներն այս ոլորտից նա ստացել է՝ հետևելով փորձառու արծաթագործներին, ծանոթանալով հնամենի պեղածո իրերին, ուսումնասիրելով ձեռագիր մատյանները։

Նա ասում է, որ իրեն առանձնապես հրապուրում է կիլիկյան մանրանկարչական դպրոցը, նրա զարդանախշերն ու գույները։

Վարպետը գտնում է, որ իսկական արծաթագործը չպետք է տուրք տա ժամանակակից տեխնոլոգիաներին, քանի որ այդտեղ իրը պատրաստվում է հանձնարարված սխեմայի համաձայն, և խաբեություն է այն ներկայացնել որպես ձեռքի աշխատանք։

Նա ասում է, որ այդպես նսեմացվում է իսկական վարպետների տքնաջան աշխատանքը։ Վարպետի «ՎԱՌ» անունը կրող ապրանքանիշը երկար տարիներ սիրված է և ճանաչված։

Կարդացեք նաև

Back to top button