Միջազգային

ԱՄՆ-ն կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական` խաղաղության դիմաց․ ԶԼՄ-ներ

Վերջին մի քանի օրերի ընթացքում մի քանի ամերիկյան լրատվամիջոց, վկայակոչելով իրազեկ աղբյուրները, հայտնել են, որ ԱՄՆ-ն Կիևին և իր եվրոպացի դաշնակիցներին փոխանցել է ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու իր առաջարկները, գրում է BBC-ին։

Լրագրողների աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնի ծրագիրը, ի թիվս այլ բաների, ներառում է Ղրիմի ուկրաինական թերակղզու նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության պաշտոնական ճանաչումը։

Երկուշաբթի երեկոյան լրագրողներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցրել են հեղինակավոր The Wall Street Journal թերթի հրապարակման մասին։

Նախօրեին նա գրել էր, որ վերջերս Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ամերիկացի պաշտոնյաները Ուկրաինային են փոխանցել գաղտնի փաստաթուղթ, որտեղ շարադրված է խաղաղության հաստատման ԱՄՆ առաջարկների շարքը: Պարբերականի համաձայն՝ առաջարկներից մեկը կարող է լինել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման ճանաչումը։

Թրամփը ոչ հաստատել, ոչ հերքել է The Wall Street Journal-ի զեկույցը Ղրիմի հարցում Վաշինգտոնի քաղաքականության հնարավոր փոփոխության մասին՝ ասելով միայն, որ բանակցությունները շարունակվում են։

Անցյալ շաբաթվա վերջին Ֆրանսիայի մայրաքաղաք էին այցելել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ութքոֆը և Ուկրաինայում դեսպան Քիթ Քելլոգը։ Ուկրաինան բանակցություններին ներկայացնում էին արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Եվրոպական կողմը ներկայացնում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Հանդիպումից հետո Ռուբիոն ասել էր, որ Միացյալ Նահանգները ցանկանում է մոտ օրերս պարզել, թե արդյոք հնարավոր է արագ խաղաղության հասնել Ուկրաինայում։ Հակառակ դեպքում Վաշինգտոնը պատրաստ է դուրս գալ խաղաղ գործընթացից։ Մի քանի ժամ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել էր այդ դիրքորոշումը։

Վկայակոչելով ամերիկյան առաջարկների բովանդակությանը ծանոթ պաշտոնյաներին, գրում է, որ ԱՄՆ-ն, ի թիվս այլ բաների, առաջարկում է.

  • Ղրիմի ռուսական անեքսիայի ճանաչման հնարավորությունը. Bloomberg գործակալությունը և CNN հեռուստաընկերությունը նույնպես գրել էին Վաշինգտոնի՝ նման քայլի դիմելու հնարավորության մասին
  • Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելու երաշխիքները
  • Զապորոժիեի ատոմակայանի շրջակայքի չեզոք ճանաչումը և ԱՄՆ-ի վերահսկողությանը հանձնելը։

Կարդացեք նաև

Back to top button