
Հայ ազատագրական կազմակերպությունների և խմբերի ձևավորման մեջ կարևորվում է նվիրյալ հայորդիների դերը։

Նրանց շարքում կարելի է հիշատակել Խաչատուր Կերեքցյանին և Մկրտիչ Փորթուգալյանին։ Նրանք երկուսն էլ կողմ էին հայության զինված պայքարին, բայց ոչ միշտ էին նրանց գաղափարներն ընդունելի լինում։
Փորթուգալյանը պատրանքային էր համարում մեծ տերությունների միջամտությամբ Օսմանյան Թուրքիայում հայերի համար անցկացվելիք բարեփոխումների հետ կապվող հույսերը։
Նա առաջարկում էր հայությանը նախապատրաստել ապստամբական շարժման համար։ Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը:




