Էկոսֆերա

Թումո լաբերի GreenTech ծրագիրը՝ նոր հնարավորություն կանաչ ապագայով հետաքրքրվածների համար․ «Էկոսֆերա»

Կանաչ ոլորտով հետաքրքրվածները Թումո լաբերում կարող են մասնակցել GreenTech ինկուբացիոն ծրագրին։ Ծրագրի մասնակցությունն անվճար է։ Այն հասանելի է 18-ից բարձր բոլոր անձանց համար՝ անկախ մասնագիտությունից։ Ծրագիրը նախատեսված է և՛ Երևանի, և՛ մարզերի ուսանողների համար։

Ինչպես նշում է Թումո լաբերի ղեկավար Բելլա Վասիլյանը, ծրագիրը սովորեցնում է մտածել ու գտնել գաղափարներ կանաչ ոլորտում, որոնք  շուկայում կարող են պահանջված լինել։

Թումո լաբերում այս անգամ իրականացվում է կանաչ տեխնոլոգիաներին ուղղված ինկուբացիոն ծրագիր՝ GreenTech-ը։ Ծրագիրը կօգնի կանաչ տեխնոլոգիաներով, կայուն նորաձևությամբ և զբոսաշրջությամբ, շրջանաձև տնտեսությամբ, ռեսուրսների արդյունավետությամբ և մաքուր էներգիայով հետաքրքրված մասնակիցներին իրենց գաղափարները դարձնել իրականություն։ Ծրագրի մասին մեզ մանրամասներ հայտնում է Թումո լաբերի ղեկավար Բելլա Վասիլյանը։

«Ծրագրի համար մասնակիցները կարող են դիմել առցանց՝ պարզապես լրացնելով հայտադիմումը։ Չկա որևէ սահմանափակում՝ կարող եք լինել ծրագրավորող, բիզնեսի ոլորտից, մարքետինգի կամ կանաչ տեխնոլոգիաներով հետաքրքրված անձ։ Իրականում լավ է լինում, երբ  ինկուբացիայի ժամանակ թիմը կազմվում է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանցից, արդյունքում կարողանում ենք ունենալ այնպիսի ստարտափ, որը հետագայում կհաջողի շուկա մտնելիս»։

Կրթական ծրագիրը մեկնարկելու է մարտի 31-ին, սակայն մինչ այդ տեղի է ունենալու 48 ժամյա «գաղափարաթոն»։ Այն  հասանաելի է բոլոր 18-ից բարձր տարիքի քաղաքացիներին՝ անկախ կրթությունից, մասագիտությունից։ Նույնիսկ ես՝ որպես լրագրող, կարող եմ մասնակցել կրթական ծրագրին, քանի որ հետաքրքրված եմ կանաչ ոլորտով և գիտելիքներ ու ձեռք բերել նոր գափարաներ անվճար։

«Եթե դուք հետաքրքրված եք մեր մոլորակի կայուն զարգացմամբ և ունեք գաղափարներ, ապա ծրագիրը հենց ձեզ համար է։ Ծրագիրն անվճար է և նախատեսված է ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի ուսանողների համար»։

Ի վերջո, ի՞նչ է այս ծրագիրը տալու մասնակիցներին և որքանո՞վ են ուսանողները մոտենալու կանաչ ոլորտին։

Թումո լաբերի ղեկավարը հստակեցնում է՝ 12 շաբաթների ընթացքում մասնակիցները նախ փորձելու են կանաչ տեխնոլոգիաների ոլորտին վերբերող հանրօգուտ գաղափար փնտրել, որից հետո գալու է գաղափարների մշակման փուլը։  

«Նորաձևության, տուրիզմի, շրջանաձև տնտեսության, գյուղատնտեսության և մյուս ուղղություններով 3 շաբաթվա ընթացքում թիմերը փնտելու են բոլոր այն խնդիրները, որոնք առկա են Հայաստանի շուկայում և գտնել լուծումներ։ Մեզ համար կարևոր է, որպեսզի ընտրված գաղափարն օգուտ տա մեր երկրին և ունենա իր սպառողը»,— ասաց Վասիլյանը։

Ոչ բոլոր մասնակիցներն են նոր գաղափարներով գալիս, Վասիլյանի խոսքով՝ այն հիմնականում ձևավորվում է ծրագրի ընթացքում, քանի որ կարևոր է, որպեսզի  գաղափարն ունենա իր սպառողը։

Սա թվով չորրորդ ինկուբացիոն ծրագիրն է, որն իրականացվում է Թումո լաբերում, նախորդն օրինակ վերաբերել է գյուղատնտեսթյան  ոլորտին։ Ինչպես նշեց Վասիլյանը, նախորդ ծրագրերը բավականին արդյունավետ ընթացք են ունեցել, ինչն էլ նոր գաղափարներ ստեղծել նաև այլ ոլորտներում։ Նախորդ ինկուբացիոն ծրագրի ընթացքում մշակվել են այնպիսի գաղափարներ, որոնք այսօր կիրառկվում են բիզնես ոլորտում։

Ծրագրի ավարտից հետո նույնպես ուսանողների հետ կապը պահպանվելու է և որոշակի հարցերում աջակցությունը՝ նույնպես։ Մնում է շտապել, քանի որ դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 3-ն է։

Ծրագիրը ֆինանսավորվել է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում» նախագծի շրջանակում, պատվիրակվել Գերմանիայի կառավարության և իրագործվել GIZ-ի կողմից։



Կարդացեք նաև

Back to top button