Մասնագիտություն

Երկրաբանություն՝ անցյալի վկան, ապագայի ուղենիշը․ «Մասնագիտություն»

Այս հնագույն գիտությունը, որը լի է բազմաթիվ շրջադարձային բացահայտումներով և  խորհրդանշում է մարդկության հազարամյա զարգացումը, ծնունդ է առել վաղ անցյալում։

Երկրաբանություն. Երկրի անցյալի և ներկայի մասին տեղեկատվության հսկայական աղբյուր, հետազոտական, բազմաբնույթ և անչափ հետաքրքիր մասնագիտություն:

Երկրաբանությունն ուսումնասիրում է Երկրի ընդերքը, տալիս պատկերացում կլիմայի փոփոխության, երկրակեղևի շարժման, ընդերքի ողջամիտ օգտագործման, հանքարդյունաբերության ներուժի բացահայտման, օգտակար հանածոների արդյունահանման հնարավորությունների գնահատման և բազմաթիվ այլ ոլորտներում հետազոտությունների իրականացման վերաբերյալ:

Եթե ունեք վերլուծական մտածելակերպ, ճկուն դատողություն, մեծ համբերություն ու  մանրուքները կարևորելու ունակություն, Ձեզ հետաքրքիր է բնության ճանաչումն ու խելացի օգտագործումը և ունեք Երկրի ընդերքի հրաշալիքներն ու գաղտնիքները հասկանալու և մեկնաբանելու մեծ ցանկություն, ապա վստահաբար ընտրեք այս մասնագիտությունը:

«Մասնագիտություն» հաղորդման հյուրը Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Մանուկյանն է:

Կարդացեք նաև

Back to top button