
Ուկրաինական իշխանությունները թույլ չեն տա 280 ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարներով ուղարկված մարդասիրական օգնությամբ ռուսական շարասյունը հատի սահմանը, որն այսօր առավոտյան Մերձմոսկվայից շարժվել է դեպի ռուս- ուկրաինական սահման, եթե այն ուղեկցեն ռուսաստանցի զինվորականները կամ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները, Կիեւում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին։
Նրա խոսքով՝ Մոսկվայից առաքված մարդասիրական օգնությունը ուկրաինական սահմանին պետք է մաքսազերծվի եւ բեռնվի Կարմի խաչի միջազգային կոմիտեի մեքենաների վրա, որոնք էլ պետք է իրականացնեն առաքելությունը։
Չալին ընդգծել է, որ մարդասիրական առաքելությունը միջազգային է եւ իրականացվում է Ուկրաինայի նախաձեռնությամբ։ Նա խոստովանել է, որ արեւմտյան երկրները Կիեւին համոզել են թույլատրել ՌԴ օգնությունը։
Ավելի վաղ Արեւմուտքն ու Կիեւը հայտարարել էին իրենց մտավախության մասին, որ Ռուսաստանը կօգտագործի մարդասիրական առաքելությունը Ուկրաինա ներուժելու համար։




